News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին չորեքշաբթի «միանգամայն անընդունելի» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունը Վաշինգտոնի՝ Աֆղանստանում հաշված օրերում պատերազմը շահելու կարողության մասին, տեղեկացրել է IRNA գործակալությունը։

Ըստ Մուսավիի՝ նման հայտարարությունները սպառնալիք են միջազգային անվտանգությանը։ Նա ընդգծել է, որ Իրանը կանգնած է աֆղան ժողովրդի եւ նրա կառավարության կողքին։

Երկուշաբթի Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ։ Հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ Վաշինգտոնը կարող էր մի քանի օրում հաղթել պատերազմն Աֆղանստանում, բայց չի ցանկանում «10 մլն մարդ սպանել»։

Երեքշաբթի Քաբուլը Վաշինգտոնից բացատրություններ է պահանջել Թրամփի դիրքորոշման վերաբերյալ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ