News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվն աճել է 9 տոկոսով կամ 1007 դեպքով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:

Նրա խոսքով, դա գլխավորապես պայմանավորված է գողությունների աճով՝ 1200 դեպքով, եւ ոչ մեծ ծանրության գողությունների թվի աճով՝ 984 դեպքով: «Այսինքն աժի մոտ 95 տոկոսը բաժին է ընկնում քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված ոչ մեծ ծանրության գողություններին: Դեպքերի աճը նաեւ պայմանավորված է նրանով, որ դեռեւս նախորդ տարվանից կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ եը մարդիկ չեն խուսափում դիմել ոստիկանությանը»:

Ոստիկանության շտաբի պետն ընդգծեց, որ եթե 2018-ի առաջին 6 ամիսներին ոստիկանության բաժիններ ստացվել է հանցագործության մասին 93 874 հաղորդում, ապա 2019-ի 6 ամիսներին այդ թիվը աճել է 15 213-ով՝ կազմելով 109 087 դեպք. «Առաջին անգամ այդ թիվը անցել է 100 հազարից, ինչն աննախադեպ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ