Ամերիկյան CNN հեռուստաալիքը Երեւանը ներառել է ամենագեղեցիկ եվրոպական քաղաքների 20-յակում, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ չեն լինում:

Հոդվածում նշվում է, որ Երեւանի կենտրոնը արվեստի ստեղծագործությունների եւ խորհրդային ժամանակաշրջանի բլոկների վառ արտահայտված տարբերությունն է:

Հեռուստաալիքը  օտարերկրացի զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու ատրիբուտբերի եւ Էրեբունի պատմահնագիտական թանգարանում քաղաքի պատմության հետ, որտեղ ներկայացված են մ.թ.ա. 782 թվականին հիմնադրված ուրարտական քաղաքի ՝  Էրեբունի ամրոցի մշակույթը եւ պատմությունը:

Բացի Հայաստանի մայրաքաղաքից CNN-ի վարկանիշում ընդգրկվել են նաեւ այլ քաղաքներ ՝ Թբիլիսի (Վրաստան), Մինսկ (Բելառուս), Անկարա (Թուրքիա), Պլովդիվ (Բուլղարիա), Թուրին (Իտալիա), Օրանժ (Ֆրանսիա), Նորիջ (Անգլիա) եւ այլն: