News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ախալցխայի եւ Սամցխե-Ջավախքի ուխտավորներին՝ ուղեկցությամբ Ախալցխայի հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ ընդգծելով, որ Վրաստան կատարած հովվապետական այցելության ժամանակ տեսել է ջավախահայության զորավոր հավատքը, ազգային նկարագիրը կերտելու ջանքն ու եռանդը, ինչպես նաեւ սերն ու նվիրումը համայն հայության հոգեւոր կենտրոնի նկատմամբ:

Վեհափառ Հայրապետը հետաքրքրվեց դեպի հայրենիք ուխտագնացությունից ստացված տպավորություններով, ինչպես նաեւ Ախալցխայի եւ տարածաշրջանի հայության հոգեւոր կյանքով, առկա խնդիրներով:

Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին հավատարիմ մնալ իրենց նախնյաց ազգային ու հոգեւոր արժեքներին: Վեհափառը հատուկ ուշադրության արժանացրեց ուխտագնացությանը երիտասարդների մասնակցության փաստը` կարեւոր նկատելով, որ ճանաչեն ու հաղորդ լինեն այն սրբություններին ու արժեքներին, որոնք օգնել են հայ ժողովրդին հաղթահարել իրեն բաժին ընկած յուրաքանչյուր փարձություն:

Հանդիպմանը Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը հայտնեց Վիրահայոց թեմի հոգեւոր դասին՝ իրենց առաքելությունը նախանձախնդրությամբ եւ նվիրումով իրականացնելու եւ ազգային արժեքները պահպանելու համար:

Վերջում Հայոց Հայրապետը ուխտավորներին մաղթեց, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո եւ խնամքի ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Արագածոտնի Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը (ֆոտո)
Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի...
Լավ լուր ունեմ՝ երկար չեք մնալու, սա ձեր վերջն է. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են...
Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանք հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող գան երես առ երես խոսեն.Բագրատ Սրբազան
Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում…
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Ամենաշատ