
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստի ժամանակ կայացել է պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն արժանացել է մի շարք պարգեւների:
Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ ՔԿ նախագահին պարգեւատրել է «Միջազգային համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչը Հայկ Գրիգորյանին պարգեւատրել է «Գերմանաֆաշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակի համար» մեդալով, ինչպես նաեւ՝ «Ծառայության եւ փոխգործակցության համար» կրծքանշանով:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր հերթին մեդալներով եւ հուշանվերներով է պարգեւատրել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների ղեկավարներին եւ աշխատակիցներին: