News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2019 թվականի առաջին կիսամյակում հանցագործությունների աճի տեմպը կրճատվել է շուրջ 4 անգամ. եթե տարեսկզբին ունեցել ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների 35,3 տոկոսի աճ, ապա այժմ հանցագործությունների աճի տեմպը նվազել է մինչեւ 9 տոկոսի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:

Նրա խոսքով, հաշվետու ժամանակահատվածում առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 35-ով՝ 99-ից դառնալով 134, ինչը պայմանավորված է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի աճով. «Հիմա հսկողությունը խստացել է եւ մենք հենց սահմանին հայտնաբերում ենք նման դեպքերը:

253-ով կամ 16,2 տոկոսով աճել է նաեւ ծանր հանցագործությունների թիվը, որը պայմանավորված է կաշառքի եւ բնակարային գողությունների թվի աճով:

Աճել է սպանության եւ սպանության փորձերի թիվը 33-ից դառնալով 41, ավազատության դեպքերը՝ 24-ից դառնալով 46, խարդախության՝ 563-ից դառնալով 611, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերը 29-ից դարձել են 36»;ասաց Արմեն Ղուկասյանը:

Նա նաեւ հավելեց, որ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը՝ 542-ից դառնալով 471, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերը՝ 52-ի դարձել են 44, այդ թվում բռնաբարության եւ բռնաբարության փորձի դեպքերը՝ 14-ից դարձել է 8:

«Դրական կարելի է համարել այն հանգամանքը, որ հանցագործությունների հիմնական զանգվածը մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինը 21,6 տոկոսից դարձել է 16,4 տոկոս: Այն տեղափոխվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժին՝ 44,4 տոկոսից դառնալով 51,2 տոկոս:

Այսինքն ընդհանուր հանցագործությունների կեսից ավելին սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են. «Կոպիտ ասած՝ ավելի լավ է գողանան, քան սպանեն»,-ընդգծեց ոստիկանության շտաբի պետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ