News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարվա հունվարին հանցագործությունների բացահայտման տոկոսը եղել է 41, իսկ արդեն հունիսին այն հասել է 60,1 տոկոսի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:

Նրա խոսքով, սպանությունների գծով բացահայտման տոկոսը 73,9 է, սպանության փորձերով՝ 78,1, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով՝ 86,3 տոկոս, բռնաբարությանը եւ բռնաբարությանը փորձերով բացահայտման տոկոսը 66,7 է, ճանապարհային կոնների խախտման դեպքերով՝ 81,5 տոկոս, ավազակության դեպքերով՝ 87,7 տոկոս:

«Փոխարենը ցածր է գողությունների դեպքերով բացահայտման ցուցնաիշները, որը կազմում է 45,5 տոկոս, այդ թվում բնակարանային գողությունները՝ 24,4 տոկոս»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ