News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Իջեւանում օրեր առաջ տեղի ունեցածը անկարգություն ու խուլիգանություն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով է քրեական գործ հարուցվել։

«Մեր նպատակն է նրանց հայտնաբերել եւ օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել։ Այս պահի դրությամբ մենք ունենք բերման ենթարկված 29 անձ, ձերբակալվել էին 13-ը, 2 օր առաջ կալանավորվել են 10-ը։ Այդ ուղղությամբ աշխատանքները  շարունակական են լինելու: Մենք ունենք ցանկ, թե ովքեր են ավելի ակտիվ դերակատարություն ունեցել այդ օրը, այդ թվում մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- ասաց Օսիպյանը:

Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին, ոստիկանապետը հայտարարեց, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու, այլեւս թույլ չի տալու ապօրինի ծառահատումներ Իջեւանում եւ հանրապետության մնացած բոլոր տարածքներում։

«Մինչեւ այս պահն էլ թույլ չենք տվել, կարող եմ ներկայացնել, որ մշտապես պայքարել ենք մղել ապօրինի ծառահատման դամ, ունենք բազմաթիվ գործեր հարուցված, բերման ենթարկվածներ եւ այլն։ Պարզապես լինելու ենք էլ ավելի սկզբունքային, քանի որ սա ՀՀ հարստություն է»,- շարունակեց Օսիպյանը։

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ապօրինի ծառահատումների հետեւում կանգնած են օլիգարխներ, այլ ոչ թե իջեւանի ցուցարարները, Օսիպյանն արձագանքեց․ «Ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում, մենք տեսադաշտում ունենք անձինք, որոնց նկատմամբ օպերատիվ գործողություններ են իրականացվում։ Այս պահին անուններ չեմ տա՝ ելնելով գործի հանգամանքներից։ Մենք ունենք ենթադրյալ կասկածյալ, բայց պետք է հիմնավորումները հստակ լինեն, որ մենք հետագայում նախքաննության ժամանակ չունենանք այն խնդիրները, որոնք ունենում ենք երբեմն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ