News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թեհրանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ անձնատուր լինելու, չորեքշաբթի ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանրապետության նախարարների խորհրդի նիստում։

«Մենք միշտ պատրաստ ենք արդարացի եւ օրինական բանակցությունների, բայց ոչ հանձնվելու երկխոսության կամ բանակցային գործընթացի անվան տակ»,- նշվում է Ռոհանիի հայտարարությունում, որը տեղադրվել է նրա պաշտոնական կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պետության ղեկավարը նաեւ մեղադրել է Սաուդյան Արաբիային եւ Իսրայելին Գործողությունների համապարփակ եւ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ վերջնական համաձայնության հասնելուն խոչընդոտելու մեջ։

ԳՀՀԾ-ն Իրանը կնքել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Գերմանիայի հետ 2015 թվականին։ Գործարքը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի սահմանափակումների հանման դիմաց։ 2018-ի մայիսի 8-ին Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս ԳՀՀԾ-ից։ Ուղիղ մեկ տարի հետո Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքի իր պարտավորությունների մի մասի կատարումը եւ մյուս մասնակիցներին տալիս է երկու ամիս, որպեսզի վերադառնան դրա կատարմանը։ Հուլիսի 8-ին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին տեղեկացրեց, որ Թեհրանն սկսել է հարստացնել ուրանը միջուկային գործարքով նախատեսված առավելագույն մակարդակից բարձր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ