News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը որեւէ փաստ չունի, մենք իրականացնում ենք համապատասխան ուսումնասիրություններ, նաեւ տեղեկացված եմ, որ նախաքննության մարմինը վարույթ է իրականացնում այդ մասով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ ոստիկանությունը խոսում է Սեւանից գողության դեմ պայքարի մասին, սակայն մամուլում եղավ տեղեկություն, որ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի զոքանչը ձուկ արդյունահանող ընկերության սեփականատեր է եղել:

«Սիգի վաճառքը մտահոգում է մեզ բոլորիս, տարիներ շարունակ ոստիկանությունը պայքար է մղել, բայց այստեղ նույնպես պայքարը միայն ոստիկանությունով չի սահմանափակվում: Մենք Սեւանը համարում ենք մեր ազգային հաստությունը»,-ասաց Օսիպյանը:

Ճշտող հարցին, թե շահերի բախում չկա՞, որ ոստիկանությունը տարիներ շարունակ պայքար է մղում, իսկ ոստիկանապետի զոքանչը սիգ որսացող խոշոր ընկերություններից մեկի սեփականատերն է, Վալերի Օսիպյանն արձագանքեց. «Ես չեմ կարող ասել, նախկինում տեղեկացված չեմ եղել, չգիտեմ ոնց է եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ