News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր փոխնախարար Բագրատ Բադալյանի եւ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի ուղեկցությամբ  Արագածոտնի մարզում ծանոթացել է շահագործման հանձնված  Մ1 – Կարմրաշեն – Ոսկեթաս - Զովասար ավտոճանապարհի 11.32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների որակին: Ճանապարհատվածի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2018 թ. մարտին,  շահագործման է հանձնվել այս տարվա հուլիսին` 1 տարի երաշխիքով: Աշխատանքներն իրականացվել են «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում:

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում գտնվող շուրջ 11.4 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածն  անցնում է  Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար համայնքներով՝  դրանք կապելով Մ1 միջպետական ավտոճանապարհի եւ Թալին քաղաքի հետ: Վերականգնված ճանապարհից կօգտվեն նաեւ Ակունք եւ Գառնահովիտ համայնքները:

Նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է վերանորոգված ճանապարհատվածներում, տեղում ծանոթացել շինաշխատանքների որակին եւ պատասխանատուների հետ քննարկել վերականգման աշխատանքներին վերաբերող հարցեր: Նախարարը կարեւորել է շահագործումից հետո ճանապարհին խնամքով վերաբերվելու եւ այն պահպանելու անհրաժեշտությունը:

Նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաեւ Ոսկեթաս համայնքում, որտեղ նույնպես ծանոթացել է ավարտված աշխատանքներին: Փոխնախարար Բագրատ Բադալյանի տեղեկացմամբ՝  Ոսկեթասի  դպրոցի մոտով անցնող ճանապարհահատվածի վրա ձեռնարկվել են երթեւեկության անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ: Դպրոցի ղեկավարությունն  իր գոհունակությունն է արտահայտել ճանապարհի որակի կապակցությամբ:

Ընդհանուր առմամբ, Մ1 – Կարմրաշեն – Ոսկեթաս - Զովասար վերականգնված ճանապարհատվածում իրականացվել են  հողային պաստառի,  ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի, իջատեղերի եւ մուտքերի, կողնակների կառուցման  աշխատանքներ, ճանապարհային նշանների եւ անվտանգության էլեմենտների տեղադրում, գծանշում, գյուղտեխնիկայի անցումների կառուցում 4 տեղում:  Կարմրաշեն եւ Ոսկեթաս համայնքներում փոխարինվել են գոյություն ունեցող քայքայված խմելու ջրագծերը:

Տպել
Ամենաշատ