News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաղաքական կամքը վճռական նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարում։ Այս մասին «Տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման  նպատակով մեխանիզմների ներդնում. միջազգային փորձը եւ հետագա զարգացումը» թեմայով համաժողովում հուլիսի 24-ին ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ չի փոխվի կոռուպցիոն մտածողությունն ինչպես ՏԻՄ, այնպես էլ իշխանության կենտրոնական մարմինների մակարդակով, հաջողություն չի լինի։ «Այսօր տեղերում կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրը վստահության լիակատար բացակայությունն է տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հանդեպ։ Պետք է հաշվի առնել, որ հենց ՏԻՄ նեկայացուցիչների հետ շփվելիս են քաղաքացիները որոշակի վերաբերմունք կազմում ընդհանրապես իշխանությունների հանդեպ»,- նշել է նա։

Քաղաքապետն ավելացրել է, որ բացի մթնոլորտի փոփոխությունից եւ քաղաքական կամքից, հարկավոր են նաեւ օրենսդրական փոփոխություններ, կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրում։

Նա հավաստիացրել է, որ Էջմիածնի քաղաքապետարանն ընթանում է հաշվետվողականության բարձրացման ճանապարհով։

«Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում քաղաքապետարանն ազատել փոքր խնդիրներից եւ կենտրոնանալ ընդհանուր քաղաքականության մշակման վրա»,- ասել է Դիանա Գասպարյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ