News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առնվազն 11 բարձրաստիճան սպա, այդ թվում Զինված ուժերի Միավորված շտաբի ղեկավարը, ձերբակալվել է Սուդանում հուլիսի սկզբին պետական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում կատարելով Սուդանի Անցումային ռազմական խորհրդին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա տվյալներով՝ հակակառավարական դավադրությանը հանցակցության մեղադրանքով ձերբակալվել է 11 սպա, որոնք «կապված են պաշտոնանկ արված նախագահ Օմար ալ Բաշիրի նախկին ռեժիմի հետ»։ Նրանց մեջ են Զինված ուժերի Միավորված շտաբի պետ, գեներալ Հաշիմ Աբդել Մութալիբը, տանկային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Նասրեդդին Աբդելֆաթահը եւ երկրի Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-մայոր Բահրը։

Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ ռազմական խորհուրդն ունի «ստույգ տվյալներ» ձերբակալվածների մեղքի մասին։

Հուլիսի 11-ին Սուդանի իշխանությունները տեղեկացրին պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին։ Նրանց տվյալներով՝ բանակի եւ հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպաները փորձել են զավթել իշխանությունը՝ երկրի զինվորական ղեկավարության եւ քաղաքացիական ընդդիմության միջեւ պայմանավորվածությունը թույլ չտալու նպատակով։ Այդ ժամանակ դավադրության մեղադրանքով կալանավորվել է բարձրաստիճան 12 սպա։

Ապրիլի 11-ին բողոքի բազմամսյա ցույցերից հետո ծանր տնտեսական իրավիճակի ֆոնին Սուդանում բանակը հեռացրեց իշխանությունում 30 տարի գտնվող նախագահ Օմար ալ Բաշիրին եւ վերցրեց պետության կառավարումն իր ձեռքը՝ ստեղծելով ժամանակավոր ռազմական խորհուրդ, ցրելով խորհրդարանը եւ դադարեցնելով սահմանադրության գործողությունը։ Ընդդիմադիր ուժերը փորձում են հասնել քաղաքացիական կառավարության շուտափույթ ստեղծման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ