News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) մինչեւ տարեվերջ դադարեցրել է Թուրքիային վարկեր տրամադրելը Անկարայի կողմից Կիպրոսի ափին երկրաբանահետախուզական աշխատանքների անցկացման պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Reuters-ին։

«Որպես Եվրամիության բանկ, ԵՆԲ-ն հետեւում է Եվրախորհրդի հանձնարարականներին եւ կկիրառի սահմանափակիչ մոտեցում նոր վարկային գործառույթների հանդեպ մինչեւ տարեվերջ»,- գործակալությունը մեջբերում է բանկի ներկայացուցչի խոսքերը։ Նշվում է, որ այդ սահմանափակումը չի տարածվի այն նախագծերի վրա, որոնք կապված են թուրքական մասնավոր ընկերությունների հետ։

Հուլիսի 15-ին ԵՄ-ը հավանություն է տվել Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ մտցնելուն երկրաբանահետախուզության պատճառով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։ ԵՄ Խորհուրդը որոշել է դադարեցնել բանակցությունները Օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի կնքման մասին, չեղարկել Ասոցիացիայի խորհրդի անցկացումը եւ կրճատել Անկարայի ֆինանսական օգնությունը 2020 թվականին։ Բարձր մակարդակով երկխոսությունը ԵՄ եւ Թուրքիայի միջեւ նույնպես դադարեցվել է։

Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերվել են բնական գազի մեծ պաշարներ։ 2011-ին Noble Energy ամերիկյան ընկերությունը հայտնաբերել էր, մասնավորապես, «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտավորապես 140 մլրդ խորանարդ մետր։

Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ավելի վաղ այստեղ էր ուղարկել «Ֆաթիհ» նավը՝ ասելով, որ հորատումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 3-ը։ Հունիսի 10-ին Կիպրոսի Հանրապետության իշխանությունները արտոնել են ձերբակալել թուրքական հորատանավի անձնակազմի անդամներին։ Չնայած դրան՝ հուլիսի 4-ին Թուրքիան ուղարկեց երկրորդ՝ «Յավուզ» նավը, իսկ հուլիսի 18-ին՝ «Օրուչ Ռեիս» նավը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման համար։ Թուրքական իշխանությունները տեղեկացրել են նաեւ, որ մտադիր են Կիպրոս ուղարկել չորրորդ նավը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ