News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Անթույլատրելի է համայնքների չլուծված խնդիրների համար  անընդհատ մեղադրել ՏԻՄ-երին: Այս մասին «Տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման  նպատակով մեխանիզմների ներդնում. միջազգային փորձը եւ հետագա զարգացումը» թեմայով համաժողովում հուլիսի 24-ին ասաց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Րաֆիկ Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ մեղադրելը, հարկավոր է պարզել, թե որ հաստատություններն են առավել ադրյունավետ գործում՝ նրանք, որոնք գտնվում ենմ ՏԻՄ ենթակայության տակ, թե նրանք, որոնք ենթարկվում են կենտրոնական իշխանությանը:

«Չի կարելի ամեն անգամ հավաքվել եւ պարզապես մեղադրել ՏԻՄ ներկայացուցիչներին: Կան նա կառավարման հաջող փորձի օրինակներ», - ասաց նա:

Ռաֆիկ Անդրեասյանն ընդգծեց, որ կառավարման արդյունավետության բարձրացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, երբ ՏԻՄ-երին կվերադարձվեն այն լիազորությունները, որոնք ունեին 1996 թ.-ին, երբ  նոր էին ձեւավորվում:

Հիշեցնենք, որ Հայաստանի նոր իշխանությունների ճնշման ներքո հրաժարականից հետո Անդրեասյանը կրկին առաջադրել է իր թեկնածությունը եւ հաղթել  «Իմ քայլը» իշխող դաշինքից թեկնածուին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ