News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Menu.am ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է Menu.am նոր բջջային հավելվածը եւ խոստովանել իր ամենամեծ սխալը։

«Սովորաբար հիմնադիրներին հարցնում են՝ «Ո՞րն է Ձեր ամենամեծ սխալը»։ Իմ ամենամեծ եւ ամենացավոտ սխալը երկար ժամանակ պրոդուկտին (կայքին եւ բջջային հավելվածներին խմբ․) ուշադրություն չդարձնելն էր։ Պատճառը երեւի այն էր, որ ես շատ վստահ էի իմ եւ իմ թիմի օֆլայն ուժի մեջ։

Մեկ տարի առաջ, վերջապես փոխեցինք մեր ուղղվածությունը։ Մեր ներդրումները, ժամանակը եւ նյարդրերը նպատակաուղվեցին պրոդուկտի վրա ու շատ մեծ դժվարությամբ մենք վերափոխվեցինք եւ դարձանք IT ընկերություն, որը մեծ ուշադրություն է դարձնում իր պրոդուկտին. ցավոտ ճանապարհ՝ մեկ տարի տեւողությամբ։ Վստահ եմ, որ մենք չարաշահել ենք մեր սիրելի հաճախորդների համբերությունը եւ հուսով եմ, որ նրանք կսիրեն մեր ավելի տեխնոլոգացված ծառայությունը, որը, նախորդի համեմատ, կլինի շատ ավելի լավը եւ ավելի արագ։ Շուտով բջջային թարմացված հավելվածները հասանելի կլինեն Google Play-ում, App Store-ում եւ բոլոր երկրներում»։

Տպել
Ամենաշատ