News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին մայրաքաղաքի աղբահանության հարցը գրեթե լուծված կլինի: NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց  «Իմ քայլը» իշխող դաշինքից Երեւանի ավագնու անդամ Գայանե Մելքոմյանը:

Նրա խոսքով՝ երկու ամիս առաջ ստեղծվել էր համայնքային պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որը նաեւ զբաղվում է աղբահանությամբ:

«Ներկա պահին Համայնքային պետական ոչ առեւտրային կազմակերպությունն ունի 5 աղբատար: 24 մեքենաներից, որոնք պետք է Երեւան տեղափոխվեն, 2-ն արդեն Երեւանում են եւ մի քանի օրից արդեն կօգտագործվեն:

Ակնկալում ենք, որ այս ամսվա ընթացքում բոլոր 24 աղբատարները կլինեն քաղաքում: Բացի այդ երեկ մենք ստացել ենք նաեւ 400 աղբարկղեր», - նշեց նա:

Գայանե Մելքոմյանը հավելեց, որ այսօր ՊՈԱԿ-ն, ըստ էության երկրորդ օպերատորի դեր է կատարում, սակայն չի բացառվում, որ կներդրվի նաեւ նոր մասնավոր օպերատոր:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է քաղաքապետարանը չի կարողանում կարգավորել իր աշխատանքը «Սանիտեքի՝  աղբահանության օպերատորի հետ: Երեւանը բառացիորեն թաղված է աղբի մեջ, ընդ որում քաղաքում բոլոր խնդիրները սկսվել են իշխանափոխությունից հետո՝ անցյալ տարվա հոկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ