News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Մինչեւ այս շաբաթվա վերջ Հնդկաստանի զինված ուժերը նախատեսում են անցկացնել IndSpaceEx  անվանումով երկրի պատմության մեջ առաջին պատմական զորավարժությունները: Այս մասին հաղորդում է Times of India թերթը, վկայակոչելով Հնդկաստանի կառավարությունում աղբյուրին:

«Վարչապետ Նարենդրա Մոդին նշել է, որ 2019-ին հակաարբանյակային զենքի անցկացված փորձարկումները կբարձրացնեն մեր երկրի պաշտպանունակությունը:

Դրան համապատասխան՝ IndSpaceEx-ը կցուցադրի Հնդկաստանի ԶՈՒ պատասխանները տիեզերքում հակամարտության հնարավոր էսկալացիային, հաղոդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Չինաստանի հարձակողական կարողության հզորացման հետ Հնդկաստանը «պարտավոր է պայմաններ ստեղծել տիեզերքում իր շահերի պաշտպանության համար»:

Մարտի 27-ին Մոդին հայտնել էր A-SAT հակաարբանյակային  համակարգի բարեհաջող փորձարկման  մասին, որի ընթացքում ցածր երկրամերձ ուղեծրում սարք էր խոցվել: Վարչապետի խոսքով, դրա շնորհիվ Հնդկաստանը դարձել է տիեզերական գերտերություն: Հնդկաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ Հնդկաստանը մտադիր չէ տիեզերական սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել եւ փորձարկումն ուղղված չէ կոնկրետ պետության դեմ:

Տեղեկատվությունն այն մասին, որ Դելին աշխատանքներ է տանում է հակաարբանյակային զենքի ուղղությամբ, առաջին անգամ հայտնվել էին 2010 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ