News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում, այսօր, հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, Վանաձոր քաղաքի վերջնամասում բախվել են Москвич մակնիշի 34 VL 637 համարանիշի եւ Ford Transit մակնիշի 22 ԼԼ 457 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով Ford Transit-ը կորցրել է կառավարումն ու բախվել հաստաբուն ծառին: Վթարի հետեւանքով երկու մեքենաների վարորդները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ford-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու ոստիկանության աշխատակիցները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ