News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարականից հետո  կշարունակի իր պարտականությունները կատարել որպես Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի իր վերջին վարչապետական նստաշրջանի ընթացքում `պատասխանելով խորհրդարանականների հարցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իմ պարտականությունների կատարումից հետո ես հանդիպում կունենամ Եղիսաբեթ 2-րդի հետ, իսկ հետո կշարունակեմ աշխատանքն այդ պալատում որպես շարքային պատգամավոր», - ասել է նա:

Մայիսի 24-ին Մեյը հայտարարել էր սկզբում իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու մասին, իսկ թորիի նոր առաջնորդի ընտրվելուց հետո նաեւ վարչապետի պաշտոնից:

Դրան նախորդել էին   Բրեքսիտի կապակցությամբ Համայնքների պալատի աջակցությունը ստանալու հետ կապված վարչապետի երեք անհաջող փորձերը:

Խորհրդարանի գործողությունների արդյունքում ի սկզբանե  տապալվել էր  2019 թվականի մարտի 29-ին նախատեսված ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը, որից հետո Բրյուսելը համաձայնել էր հետաձգել  այն՝ սկզբում ապրիլ-մայիսին, իսկ հետո հոկտեմբերի 31-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ