News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 11:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում՝ «Հ2» հեռուստաընկերության մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Վահագնի թաղամասի մոտակայքում այրվում է խոտածածկույթ (մոտ 5 հա):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:34-ին, մարվել՝ 13:03-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ