News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը խմելու ջրի խնդիր այլևս չունի: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ գյուղն ունի 2646 բնակիչ:

«Շնորհիվ «Բարի» հիմնադրամի և տարբեր բարերարների, որոնցից մեկը ՌԴ-ում բնակվող Հրաչ Պողոսյանն է, ընդամենը մեկ շաբաթ հետո խողովակները կտեղափոխվեն Մեղրաձոր, և մեղրաձորցիներն այլևս չեն ունենա խմելու ջրի խնդիր»,-նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հավաքագրվել է մոտ 7,5 մլն դրամ, որի շրջանակում իրենք փորձում են գործն ավարտին հասցնել:

Ալեն Սիմոնյանը կոչ արեց «TelCell» սարքերից օգտվելիս գումար փոխանցել «Բարի» հիմնադրամին: Բոխանցեք 100 դրամ, 200 դրամ կամ հազար դրամ: 

Տպել
Ամենաշատ