News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը բավարարված է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի այսօրվա որոշումից։

«Մենք համարում ենք, որ Վերաքննիչ դատարանն օրինաչափ որոշում է կայացրել։ Դատական նիստում պարզ եղան թույլ տրված ապօրինությունները, քննիչի փնթի աշխատանքը, որը պետք է վերահսկեին դատախազները և նաև դատախազների փնթի վերահսկողությունը»,–ասաց նա՝ նշելով, որ վերջնական բավարարված կլինեն այն դեպքում, երբ որ բոլոր խախտումները, որոնք այս մեկ տարվա ընթացքում թույլ են տրվել Քոչարյանի գործով՝ կվերացվեն։

Լևոն Քոչարյանի խոսքով՝ այս ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել.

«Խախտումները շատ են եղել, բացարձակապես անհիմն կալանք է դրվել նաև իմ ու եղբորս հաշիվների վրա, երբ բողոքարկեցինք դատախազին, իմ մասով հանեցին, իսկ եղբորս մասով ոչ։ Սակայն միայն 4-5 ամիս իմ հաշիվներն ու գույքն է եղել կալանքի տակ բացարձակ ապօրինի հիմքով։ Հիմնավորումն այն էր, որ այն ինչ–որ մենք ունենք, դա մերը չէ, այլ Ռոբերտ Քոչարյանինն է, դրա համար դնում ենք, բայց մենք տեսանք, որ այն ինչ արվել է Ռոբերտ Քոչարյանի գույքի հետ, ապօրինի է»։

Հարցին, թե ներկայումս ֆինանսական խնդիրներ ունե՞ն, Լևոն Քոչարյանը պատասխանեց.

«Մենք ֆինանսական խնդիրներ չունենք, հայրս պարզապես ասաց, որ կցանկանար իր միջոցներով իրականացնել իր պաշտպանությունը»։

Հարցն, թե ի՞նչ միջոցներով են վճարում դատական ծասերը, Լևոն Քոչարյանը պատասպանեց, որ չգիտի։

Հիշեցնենք որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքը, իսկ առաջին ատյանի դաստարանի հունիսի 7–ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ