News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիան պետք է շարունակի ավելացնել ռազմական ծախսերը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը` ընդգծելով երկարաժամկետ նպատակների իրագործման հանձնառությունը: Նա հայտարարել է, որ երկրի անվտանգության կարիքները պահանջում են ավելի շատ միջոցներ, եւ այս քայլը պարզապես պատասխան չէ օտարերկրյա պետությունների ճնշմանը, հաղորդում է AP-ն:

2014 թվականին ՆԱՏՕ-ի անդամները համաձայնել էին ձգտել 2024 թ.-ին ավելացնել  պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոսի չափով, չնայած Գերմանիան արդեն հայտարարել է, որ չի ակնկալում այդ նպատակի իրագործումը: ԱՄՆ-ն քննադատել է Բեռլինի ծախսերը:

Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը նշել է, որ նա մտադիր է հասնել 2 տոկոս նպատակին եւ Գերմանիան պետք է 2024-ին պաշտպանական ծախսերը հասցնի ՀՆԱ-ի մինչեւ 1.5 տոկոսի:

Նրա խոսքով՝ Գերմանիան կա  եւ մնալու է «հուսալի դաշնակից», սակայն 1,5 տոկոսի նպատակն արտացոլում է «մեր նվազագույն կարիքները»:

Ակնկալվում է, որ Գերմանիայի ռազմական ծախսերն այս տարի կկազմեն ՀՆԱ-ի 1,35 տոկոսը՝  2018 թվականի  1,23 տոկոսի համեմատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ