News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 Facebook Inc-ը 5 մլրդ դոլարի չափով ռեկորդային տուգանք կվճարի, որպեսզի կարգավորի իր գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հետաքննոթյունը:

Բացի այդ ընկերությունը կփոխի գաղտնիության վերաբերյալ իր մոտեցումը, հայտարարել է ԱՄՆ-ի Դաշնային առեւտրային հանձնաժողովը (FTC), գրում է Reuters-ը:

«Չնայած ողջ աշխարհով միլիարդավոր օգտատերերին բազմիցս տված խոստումներին, որ նրանք կարող են վերահսկել անձնական տեղեկատվության փոխանցումը, Facebook-ը չարաշահել է սպառողների ընտրությունը», - ասել է FTC նախագահ Ջո Սայմոնսը:

Facebook-ը համաձայնել է լրացուցիչ 100 մլն դոլար վճարել, որպեսզի հարթեցնի մեղադրանքն այն մասին, որ նա ներդրողներին մոլորության մեջ  է գցել օգտատերերի տվյալների չարաշահման լրջության վերաբերյալ, հայտնել է Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը:

FTC-ն հայտնել է, որ տվյալների նկատմամբ Facebook-ի քաղաքականությունը սխալ է եղել տասնյակ միլիոնավոր մարդկանց նկատմամբ, որոնք օգտագործել են դեմքերի ճանաչման նրա գործիքը:

Համաձայնագրի համաձայն՝ Facebook-ի խորհուրդը կստեղծի գաղտնիության հարցով անկախ կոմիտե, որը վերացնում է «Facebook- ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի կողմից անխոչընդոտ  վերահսկողությունը, որը վերաբերում է օգտատերերի գաղտնիության մասին որոշումներին»:

Facebook- ը նաեւ համաձայնել է խստացնել  կողմնակի հավելվածների նկատմամբ վերահսկողությունը:

Facebook-ին նաեւ արգելվում է գրանցման ժամանակ  օգտվողներից էլ.փոստի գաղտնաբառերը պահանջել այլ ծառայությունների համար:

Facebook- ը հայտնել է, որ FTC-ի հետ գործարքը ընկերությանը «նոր հիմք կտա անձնական կյանքի պաշտպանության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ