News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը  նախօրեին փակ դռների հետեւում կայացած հանդիպման ժամանակ հստակ հասկացրել է  հանրապետական սենատորներին, որ ռուսական C-400 համակարգի ձեռքբերման հետ կապված չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:  Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով  երկու հանրապետական աղբյուրներին:

Սենատորներից մեկն ասել է, որ Թրամփի այս դիրքորոշումը հիացմունք չի առաջացրել հանրապետականների մոտ, որոնք հանդիպման ընթացքում վրդովմունք են հայտնել:

Օրենսդիրները մշել են, որ ԱՄՆ-ն գնման հետ կապված այլ ելք չունի, քան Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելը՝ հիմնվելով պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու օրենքի վրա, սակայն Թուրքիայի կարգավիճակը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից դժվարացնում է  իրավիճակը:

Թրամփը հրապարակավ հասկացրել է, որ չի ցանկանում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել, մեղադրելով Օբամայի վարչակազմին նրանում, որ Անկարան ձեռք է բերել C-400, քանի որ այն հրաժարվել է Թուրքիային վաճառել հրթիռային համակարգի ամերիկյան այլընտրանքը:

Երեքշաբթի հանդիպման ժամանակ Թրամփը եւս մեկ անգամ դժգոհել էր իր վարչակազմի՝ Թուրքիային F35 ծրագրից բացառելու որոշումից, սենատորներին ասելով, որ նա ցանկանում է, որ Թուրքիան կարողանա գնել կործանիչները:

Վերլուծաբանների կարծիքով, օրենքը, որը պահանջում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, նախատեսում է, որ առաջին հերթին գործի գործադիր իշխանությունը, եւ Թրամփին  գրեթե  տեղ չի մնում Թուրքիային բացառություն անելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ