News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երբ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը մուտք գործի Դաուինինգ սթրիթի իր նստավայր, նրան կդիմավորեն աշխատակիցներից մեկը, որի վրա, ինչպես հայտնի է, դժվար է տպավորություն գործել, գրում է BBC-ը: 

Ինչպե՞ս են նախորդ վարչապետերը «հարաբերություններ կառուցել» չորսոտանի պետական ծառայողի հետ:

Թերեզա Մեյ

2016թ. Sunday Times-ին տված հարցազրույցում Թերեզա Մեյը հայտարարել է, որ ուրախ է տեսնել Լարիին, սակայն նշել է, որ ինքն ավելի շատ սիրում է շներին: Նա նկատել է, որ Լարին ուներ սրելի վայրեր, սակայն իր սեփական գրասեղանը դրանցից մեկը չէր:

Դեւիդ Քեմերոն

Հրաժարականի մասին հայտարարելուց հետո Դեւիդ Քեմերոնը հերքեց այն լուրերը, թե «լեզու չի գտել» Լարիի հետ: Դրանից հետո նա ցույց տվեց լուսանկարը, որում Լարին նստած է նրա ծնկներին: «Ցավոք, ես չեմ կարող Լարիին ինձ հետ տանել, նա պատկանում է այս տանը, եւ անձնակազմը նրան շատ է սիրում»,- ասել էր նա:

Թոնի Բլեեր

Նոր վարչապետը ստիպված էր նստավայրը կիսել Համֆրի կատվի հետ, սակայն նրա հայտնվելուց հետո Համֆրին անհետացավ: Դաունինգ սթրիթը ստիպված եղավ հերքել կատվի հեռացման մասին լուրը՝ պնդելով, որ նրան տեղափոխել են առողջական վիճակի պատճառով:

Նախորդ ընտանի կենդանիները

Ուիլբերֆորս կատուն աշխատել է 4 վարչապետերի օրոք՝ Էդվարդ Հիթից մինչեւ Մարգարեթ Թեթչեր:

Ըստ տեղեկությունների՝ ամենագլխավոր կատվի՝ Փիթերի մասին հայտնի է դարձել 1929թ.: Փիթերին փոխարիներ են 2 կատուները՝ Պետերն ու Պետը, որոնք խոչընդոտում էին Դաունինգ սթրիթի աշխատանքին, քանի որ չեն վարժեցվել պետքարան գնալու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ