News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի կարելի արդարացված համարել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության հարցով հետաքննության արդյունքներով: Այս մասին հայտարարել է նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը:

Նա հիշեցրել է, որ իրեն հանձնարարվել էր հետաքննել Ռուսաստանի հնարավոր միջամտությունը, մասնավորապես, ռուսական հատուկ ծառայությունների 12 սպաների գործողությունները, որոնք ավելի ուշ մեղավոր են ճանաչվել: Մյուլերն ընդգծել է, որ Ռուսաստանի միջամտությունն ընտրություններին սիստեմատիկ բյութ է կրել:

Սակայն նա նշել է, որ չի կարելի Թրամփին լիովին արդարացված համարել:

«Նախագահի վրայից չի կարելի հանել կասկածները՝ կապված գործողությունների հետ, որոնք նա, եթնադրաբար, կատարել է»,- նրա խոսքը մեջբերում է «Ամերիկայի ձայն»-ը: 

Ընդ որում, նա հայտնել է, որ հետաքննություն որեւէ բավարար հիմք չի հայտնաբերել, որի հիման վրա Թրամփին հնարավոր է մեղադրել Ռուսաստանի հետ գործարքի մեջ:

Պատասխանելով հարցին, թե ինչու է Թրամփը ցանկացել աշխատանքից ազատել հատուկ դատախազին, Մյուլերն ասել է, որ այդ հարցի պատասխանն առկա է իր ներկայացրած զեկույցում:

Նախկին հատուկ դատախազը հիշեցրել է, որ նախագահի նկատմամբ կարող են մեղադրանքներ առաջադրվել նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ