News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ հուլիսի 24-ին, հանդիպել է վիրահայ համայնքի հետ եւ ներկայացրել արտաքին քաղաքականության գերակայությունները։

ԱԳ նախարարը համայնքի ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ Հայաստանն ու Վրաստանը ունեն արտաքին քաղաքական տարբեր գերակայություններ, տարբեր խնդիրներ, բայց միավորված են մեր ընդհանուր նպատակով՝ տարածաշրջանային անվտանգության օրակարգով. «Մենք համեմատաբար փոքր երկրներ ենք մի տարածաշրջանում, որտեղ ունենք տարբեր խնդիրներ եւ գտնվում ենք մի փուլում, երբ բավականին ակտիվ զարգացումներ կան միջազգային հարաբերություններում ուժային կենտրոնների հարաբերությունների համատեքստում, եւ այդ առումով մենք ունենք ընդհանուր շահ՝ տարածաշրջանային մեր անվտանգությունը։ Այդ առումով է, որ մենք ունենք տարբեր գերակայություններ, տարբեր խնդիրներ, բայց միավորված ենք մեր ընդհանուր նպատակով՝ մեր երկրների բարեկացության համար անվտանգության ապահով միջավայր ապահովելը միասին համագործակցելով։ Մեր համագործակցության ծավալը իրապես բավականին մեծ է թե՛ էներգետիկ անվտանգության, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների, թե՛ տնտեսական համագործակցության, թե գիտության եւ մշակույթի ոլորտում։ Մեզ համար բավականին մեծ նշանակություն ունի այնպիսի հարթակների քաջալերումը, որտեղ հասարակությունն ու ՀԿ–ները կլինեն կապի մեջ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ