News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավթի Մելքոնյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի տեխնիկական շրջանակային առաքելության պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։

Ողջունելով փորձագետների խմբին՝ Դավիթ Մելքոնյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ գործակցության մեծ փորձ ունի, որը վերջին շրջանում ավելի ինտենսիվ բնույթ է ստացել՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ: Նա կարեւորել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարիքների, կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրների, բաղադրիչների գնահատման ՄԱԶԾ առաքելությունը հատկապես ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունն առավել թիրախային եւ նպատակային դարձնելու տեսանկյունից:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին կարեւորել են Հայաստանում արդարադատության համակարգի ուժեղացմանը, թափանցիկությանն ու հաշվետվողականության մեխանիզմների ներդրմանն ուղղված բարեփոխումների մեկնարկը՝ նշելով, որ իրենց նպատակն է հստակեցնել այդ գործընթացին ՄԱԶԾ հնարավոր աջակցության ոչ միայն հիմնական ուղղությունները, այլ նաեւ միջոցներն ու ծավալները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային նոր մեխանիզմների ներդրմանը, միասնական հակակոռուպցիոն մարմնի մոդելի պայմաններում կոռուպցիոն քրեական գործերով քրեական արդարադատության իրականացման ու դատախազական վերահսկողության արդյունավետությանը, կոռուպցիայի դեմ պայքարում քննիչների, դատախազների, դատավորների մասնագիտական կարողությունների զարգացման մեթոդներին, դատավորների եւ դատախազների բարեվարքության չափորոշիչներին, կարգապահական վարույթներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մանրամասն ներկայացրել է պետական կառավարման համակարգի կառուցվածքում ՀՀ դատախազության դերը, ինչպես նաեւ դատախազների անկախության սահմանադրաիրավական եաշխիքներն ու հիմնական գործառույթները: Անդրադարձ է կատարվել ներկայում հանցավորության դեմ պայքարում ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններին ու մարտահրավերներին, որոնց շրջանակում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է հատկապես կիբերհանցագործությունների դեմ ներպետական եւ անդրազգային մակարդակներում պայքարն ուժեղացնելու, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությանը խոչընդոտող օրենսդրական բացերի կարգավորման խնդիրները:

Դավիթ Մելքոնյանը վերջինիս առնչությամբ, մասնավորապես, նշել է, որ հիմնական խնդիրը կոռուպցիոն սխեմաներով գողացված, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձման, բռնագանձման իրավական կառուցակարգերի ներդրումն է՝ նկատի ունենալով, որ այդ տեսակետից ՀՀ օրենսդրությունը զգալիորեն ետ է կոռուպցիայի դեմ պայքարի հաջող փորձ ունեցող երկրների համեմատ: Ըստ Դավիթ Մելքոնյանի՝ արվում է ամեն ինչ, այդ թվում նաեւ գործընկեր միջազգային կառույցների հետ համագործակցությամբ, նշված նպատակներով նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության եվրոպական չափորոշիչներին եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ:

Շահագրգիռ եւ տեւական քննարկման ընթացքում արծարծվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ