News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներում 75 տարեկան հասակում մահացել է դերասան Ռուտգեր Հաուերը, հաղորդում է Variety ամսագիրը:

Դերասանի գործակալ Սթիվ Քենիսը հաստատել է լուրն ու հայտնել, որ դերասանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր:

Դերասանին ճանաչում է բերել 1982թ. «Սայրի վրայով վազողը» ֆիլմում Ռոյ Բեթի դերը: Նրա վերջին աշխատանքներից էին «Մեղքերի քաղաքը» ֆիլմում Ռոռկի եւ «Բեթմեն. Սկիզբ» ֆիլմում Քրիստոֆեր Նոլանի դերերը:

Հաուերը խաղացել է Դարիո Արջենտոյի «Դրակուլա 3D» ֆիլմում Վան Հելսինգի, ինչպես նաեւ 2004թ. «Սալիմե Լոթը» մինի սերիալում Բառլոու վամպիրի դերը՝ Ռոբ Լոուի, Անդրե Բրաուգերի եւ Դոնալդ Սազերլենդի հետ միասին:

1999թ. ապրիլին Հաուերն արժանացել է «Հարյուրամյակի լավագույն դերասանը» տիտղոսին: 2000թ. փորձել է իրեն ռեժիսորի դերում, ինչի արդյունքում էկրան է բարձրացրել կարճամետրաժ «Սենյակը» ֆիլմը, որը փարիզի կինոփառատանն արժանացել է դիտողների համակրանք մրցանակին:

Ռուտգերը խոստովանում էր, որ երբեք չի ցանկացել դերասան դառնալ, քանի որ ի ծնե ամաչկոտ է, սակայն իրեն դուր է գալիս անկախ ֆիլմ նկարահանել սեփական ստուդիայում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 9-ին ծնվել է աշխարհահռչակ ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչին
Լեոնարդո դա Վինչին առաջինն է ստեղծել քարտեզը՝ դրա լուսանցքներում նկարելով Վեսպուչիի դիմանկարը․․․
63 տարեկանում մահացել է Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը
1987 թվականից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային…
Արցախին մեր օգնությունն է պետք. Հրանտ Թոխատյանը դիմել է արտերկրում ապրող ընկերներին, ծանոթներին
Պետք է համախմբվենք, կանգնենք Արցախում ապրող ժողովրդի կողքին...
Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը
Դագաղը գերեզման իջեցվեց ՌԴ օրհներգի հնչյունների եւ հրացանների կրակոցների ներքո...
Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել…
Փափազյանները թուրքերի թիրախում են եղել միշտ, Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է․ Մանուկյան
Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ