News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ պատմության մեջ ուշագրավ «նոու-հաու» է գրանցվել. համալսարանի 100-ամյա պատմության մեջ առաջին անգամ ռեկտորը դատի է տվել համալսարանին: Ամիսներ առաջ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել էր աշխատանքից եւ դատի տվել համալսարանին` աշխատանքի վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի, ինչպես նաեւ փաստաբանական ծախսերի գումարը ստանալու պահանջով՝ տեղեկանում ենք «Դատալեքս» կայքից:

Հունիսին, երբ Գեղամ Գեւորգյանն արդեն ռեկտորի ԺՊ էր, դատարանը հետ էր ուղարկել հայցը` անճշտությունների պատճառով, Գ. Գեւորգյանը համալսարանի դեմ հայցը, արդեն որպես ԺՊ, կրկին հետ էր ուղարկել դատարան, եւ հիմա, փաստացի, դատարանում եւ՛ պատասխանողը, եւ՛ հայցվորն ինքն է։

«Գեղամ Գեւորգյանը երեւի չի հավատում, որ մնալու է ռեկտորի պաշտոնում, քանզի պետք է ռեկտոր դառնա Հովհաննես Հովհաննիսյանը, փորձում է պրոռեկտորի աթոռը պահել եւ համալսարանից ստանալ մի քանի միլիոնի հասնող գումար»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը: Գեղամ Գեւորգյանը, ինչպես միշտ, չպատասխանեց հեռախոսազանգերին:

ԵՊՀ-ից ասացին, որ նա արձակուրդում է` մեկնել է Իսպանիա, ինչի իրավունքը, ի դեպ, չունի, քանի որ ընդամենը երկու ամիս է ռեկտորի պաշտոնակատար, եւ աշխատանքային 6 ամիսը դեռ չի լրացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ