News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 25-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 24-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի: Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Նաիրիան», «Այ Պլաստ», «Ոսկե Կար», Արտ Գլոբալ», «Ին-Վի» ընկերություններին ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու մասին,

- Մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելու մասին,

- Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

- ՀՀ 2019-ի պետբյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Ջրային կոմիտեին գումար հատկացնելու մասին,

- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վանանդի համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացում տրամադրելու մասին եւ այլ հարցեր:

Տպել
Ամենաշատ