News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 25-ի իր նիստում հաստատեց «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը  հաստատելու մասին» որոշման փոփոխությունները, որը պարզեցնում է ընթացակարգը:

Ատռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելով հարցը, ասաց. «Մենք մեզ հետ պայմանագրեր կնքած շուրջ 500 բժշկական հաստատությունների համար պարզեցնում ենք հաշվետվողականության պրոցեսը, որ նրանք ներկայացնում էին ամսական, եռամսյակային եւ տարեկան կտրվածքով:

Պարզեցնում ենք եւ դարձնում ենք միայն մեկ հաշվետվություն, որն ամբողջական ու համապարփակ է: Սրանով մենք թույլ ենք տալիս, որ ամեն օր թուղթ չլրացնեն մեզ համար, հաճախ այնպիսի թղթեր, որոնք երբեւէ չեն օգտագործվել, տվյալներ, որոնց կարիքը չի էլ եղել»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ եւս մեկ նախագիծ են պատրաստում, որով դյուրացնելու են նաեւ պետպատվերի տրամադրման կարգը. «Դա էլ բավականին երկարատեւ բյուրոկրատական քաշքշուկներով լի պրոցես է եղել: Աշնանը կընդունենք եւ հաջորդ տարվանից այդ պրոցեսն ավելի դյուրին կլինի:

Մոտ 500 կազմակերպությունների համար էական բարելավում է լինելու»,-ընդգծեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ