News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի հետ մեր օրակարգը չափազանց լայն է: Այս մասին Վրաստանում վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անրդադառնալով Վրաստանի ԱԳ նախարարի եւ վարչապետի հետ իր հանդիպումներում քննարկված հարցերին:

«Նկատի առեք, որ ունենք բավական կայուն կանոնավոր երկխոսություն մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ: Այս մեկ տարվա ընթացքում արդեն տեղի են ունեցել երկու խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջեւ, մենք` իմ գործընկերոջ հետ բավական ակտիվ ենք շփվում եւ հաճախ առիթներ ենք ունենում միասին աշխատելու եւ որեւէ սահմանափակում չունենք որեւէ պահի եւ ցանկացած ձեւով շփվելու առումով:

Այս պաշտոնական այցի շրջանակներում մենք նորից անդրադարձանք այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են մեր երկու երկրների անվտանգային համակարգերին եւ այն մարտահրավերներին, որ առնչվում են մեր անվտանգային համակարգերին: Նաեւ ընդգծեցինք այն, ինչ շատ բնական համատեղ շահագրգռվածություն է՝ զարգացնելու հարաբերությունները այն ուղղությամբ, որոնք ներդրում են տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը:

Այդ առումով մեր երկու երկրները ունեն շատ ընդգծված հետաքրքրություն  եւ շահագրռգվածություն:

Մենք շատ բավարարված ենք այդ բավական ակտիվ  դինամիկայով, որ գոյություն ունի մեր երկկողմ հարաբերություններում այս տարվա ընթացքում: Գիտեք` որքան հանդիպումներ են եղել բոլոր մակարդակներով, վարչապետների մակարդակով հարաբերությունները բավական ակտիվ են, նախագահների մակարդակով այդ ակտիվ հարաբերությունները եւ շփումը կան, կա խորհրդարանական հարթակը, որտեղ նույնպես բավական ակտիվ աշխատանք է տարվում:

Մենք փորձում ենք էլ ավելի քաջալերել բիզնես շրջանակների, քաղաքացիական հասարակությունների շփումները, համատեղ աշխատանքը բոլոր մակարդակներով: Սա նույնպես բնականաբար այն հարցերից է, որին մենք անդրադարձել ենք եւ՛ Վրաստանի նախարարի, եւ՛ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Եվ  մեզ համար աշխատելու շատ մեծ հիմք են Երեւանում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որոնց ծավալը բավական մեծ է: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի՝ ենթակառուցվածքներից մինչեւ տնտեսության, կրթության, գիտության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներին: Բավական ծավալուն են հարաբերությունները եւ ծավալուն է օրակարգը, որը ձեւավորվել է մեր կառավարությունների միջեւ եւ արտահայտվել է միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում:

Դրա հարցերը, եւ որոշ հարցերին անդրադառնալը, որոնք բխում էին միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներից, նույնպես այսօր մեր օրակարգային հարցերն էին եւ արտահայտվել են թե՛ արտգործնախարարի, թե՛ Վրաստանի վարչապետի հետ հանդիպումներ ժամանակ:

Պետք է ասեմ, որ ես իսկապես  շատ զգացված եմ եւ շատ շնորհակալ եմ, որ բավական ջերմ ընդունելության արժանացա այստեղ` Վրաստանում, շատ բարեկամական մթնոլորտում աշխատում ենք միասին, եւ նաեւ շատ տպավորիչ էր այն, որքան անմիջապես Վրաստանի վարչապետը իր ներդրումն է ունենում այն աշխատանքին, որ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ