News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում կայացրեց հանրակացարաններում ապրող 100 ընտանիքների նվիրատվության կարգով տրամադրել իրենց բնակության սենյակները:

Հարցը ներկայացրեց Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ խոսքը 106 բնակելի տարածքներ սեփականության իրավունքով 231 բնակիչներին (100 ընտանիք) հանձնելու մասին է:

«Հանրակացարաններում ապրող բնակիչները իրենց կողմից զբաղեցրած սենյակների նվիրատվության համար պետք է բավարարեն հետեւյալ պայմաններին. Տարածքները տրվում են այդ տարածքներում հաշվառված, մինչեւ 2017-ի դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող ՀՀ այն քաղաքացիների, բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի սահմանափակում չի նախատեսվում, որոնք պետական ծրագրերի շրջանակներում երբեւէ բնակարան ձեռք չեն բերել, ինչպես նաեւ սեփականության իրավունքով չունեն անշարժ գույք: Այդ սենյակները տրամադրվելու են 231 անձ ունեցող 100 ընտանիքների»,-ասաց Պապիկյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկով այդ բնակիչները պարտավոր են մեկ տարվա ընթացքում կնքել պայմանագրեր՝ այդ սենյակները ստանալու համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ իրենք փաստացի բնակիչներին ուղղակի իրավաբանորեն ամրագրում են նրանց զբաղեցրած տարածքներում։

Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Այդ մարդկանց քաշքշուկներից ազատելու լավ հնարավորություն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ