News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին ժամը 20:50-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 65-ամյա Ա. Բ-ն վարելով «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Մարտակերտի շրջանի Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում վրաերթի է ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 59-ամյա Վ. Վ-ին։

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի հետեւանքով Վ.Վ-ն տեղում մահացել է:

Նախնական տվյալներով վրաերթի պատճառ է հանդիսացել «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:

Տպել
Ամենաշատ