News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում է կայացրել, որով նախատեսվում է Երկրապահ կամավորականների միության եռասերունդ ուսումնամարզական ճամբարի կազմակերպմանը աջակցելու և գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով  ԵԿՄ-ին նվիրաբերել Հայաստանի ՊՆ հաշվեկշռում հաշվառված և Կազմակերպության փաստացի օգտագործմանը հանձնված գույքը:

Միաժամանակ, ԵԿՄ-ին անհատույց ժամանակավոր օգտագործման իրավունքով հանձնվել է ՊՆ-ի հաշվեկշռում հաշվառված և Կազմակերպության փաստացի օգտագործմանը հանձնված գույքը:

Սահմանվել է, որ գույքի անհատույց օգտագործման հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման Կազմակերպության միջոցների հաշվին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ զինված ուժերի անձնակազմի կերակրման կազմակերպումն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված չափաքանակների շրջանակներում, որով նախատեսված չէ ԵԿՄ եռասերունդ ուսումնա-մարզական ճամբարի անձնակազմին ապահովել պարենային միջոցներով՝ պետական բյուջեի հաշվին: Միաժամանակ, ԵԿՄ եռասերունդ ուսումնա-մարզական ճամբարի անձնակազմին սննդամթերքով, սպասքով, գույքով, տեխնիկական և տնտեսական միջոցներով ապահովման համար ՀՀ ՊՆ ծախսային ծրագրերով պլանավորում չի իրականացվել:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ԵԿՄ վարչության անդամների, ինչպես նաև եռասերունդ ուսումնամարզական ճամբարներում ներգրավված անձնակազմի համար իրային ապահովման սահմանված չափաքանակներ նույնպես չկան:

Վերոգրյալով պայմանավորված՝ Երկրապահ կամավորականների միության եռասերունդ ուսումնամարզական ճամբարի կազմակերպմանը աջակցելու և գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախագծով նախատեսվում է թույլատրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը նվիրաբերել այդ կազմակերպության փաստացի օգտագործմանը հանձնված նախագծի N 1 հավելվածում նշված գույքը, իսկ N 2 հավելվածում նշված գույքը՝ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ժամանակավոր օգտագործման՝ կնքելով համապատասխան պայմանագրեր:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ