News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կառավարության շենքի դիմաց երրորդ օրը ջրադուլ հայտարարած Ռոլանդ Խոստիկյանի ինքնազգացողությունը քիչ առաջ վատացավ։ NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները նրա համար շտապօգնության բրիգադ հրավիրեցին։

Նշենք, որ Խոստիկյանը հուլիսի 23–ից ջրադուլ է հայտարարել՝ պահանջելով վերաբացել իր եղբայրների նկատմամբ քննված քրեական գործը։

 Խոստիկյանի խոսքով՝ իր եղբայրներին՝ Արման եւ Վարաժ Խոստիկաններին գողություն կատարելու համար կեղծ, շինծու ապացույցների հիման վրա դատապարտվել են 10-12 տարվա ազատազրկման։

«Քննիչն իմանալով, որ մեզնից կարող է փող պոկել ու հաշվի առնելով այն, որ եղբայրներս նախկինում դատապարտված են եղել, գործեր է սարքել։ Գումար է պահանջել, չենք տվել ու դատապարտել են»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց նա։

 Խոստիկյանը նշեց, որ գողության դեպքը տեղի է ունեցել 2014թ., սակայն իր եղբայրները դատապարտվել են 2018–ին եւ ներկայումս իրենց պատիժն են կրում «Վանաձոր» ՔԿՀ–ում։

Երիտասարդը հայտնեց, որ 2018–ին էլ է հացադուլ եւ նստացույց հայտարարել, պատկան մարմինները խոստացել են վերաբացել գործը, սակայն մինչեւ օրս որեւէ քայլ չեն ձեռնարկել։

«Կառավարությունից արձագանքել են, ասել են՝ գնա տուն, լավ կլինի, վարչապետին մի քանի անգամ հանդիպել եմ կառավարության շենքի բակում, մի անգամ էլ Իջեւանում հանդիպեցի, խնդրեցի, որ գոնե եղբայրներիցս մեկին ազատ արձակեն, աչքերով հասկացրեց, որ լավ կլինի, սակայն որեւէ արդյունք չկա»,–ասաց քաղաքացին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ