News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 27
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է  կայացրել Յուրի Վարդանյանն ընդդեմ Հայաստանի գործով:

Հայցը ՄԻԵԴ էր ներկայացվել  2007 թվականին Բուզանդի փողոցի բնակիչներ Յուրի Վարդանյանի, Արտաշես Վարդանյանի եւ Շուշանիկ Նանուշյանի կողմից, քանի որ 1.358 քառ մ մակերեսով նրանց սեփականությունը օտարվել էր պետության օգտին, իսկ տարածքի իրական գումարի՝ 276 մլն դրամի փոխարեն, նրանք ընդամենը 54 մլն դրամ էին ստացել:

Պետական շահերի զոհերը փաստաբան Վահե Գրիգորյանի միջոցով անցել էին բոլոր ներպետական դատական ատյանները եւ չհասնելով արդարության, դիմել ՄԻԵԴ: Ընդ որում Վճռաբեկ դատարանը, ի դեմս դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, պարզապես մերժել էր հայցը:

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը արձանագրել էր Հայաստանի քաղաքացիների արդար դատավարության  իրավունքների խախտումը: Դատարանը Հայաստանի Կառավարությանը ժամանակ էր տրամադրել հայցվորների հետ հարցի կարգավորման համար, հակառակ դեպքում ՄԻԵԴ-ը պետք է որոշեր փոխհատուցման չափը:

2019 թվականի հուլիսի 25-ի որոշման համաձայն՝ ՄԻԵԴ-ը  Հայաստանին պարտավորեցրել է Վարդանյանին 1,602,000 եվրո վճարել:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելուն կողմ է քվեարկել 243 խորհրդարանական, դեմ քվեարկողներ չեն եղել...
Եվրամիությունը հրաժարվում է Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ ճանաչել
«Եվրամիությունը չի ճանաչում կեղծված արդյունքները...
ԵՄ հինգ երկիր հրաժարվել է Լուկաշենկոյին նախագահ ճանաչել
«Ինչպիսի ֆարս: Կեղծ ընտրություններ: Կեղծ երդմնակալության արարողություն...
Եվրամիությունը հայտարարել է ապաստանի տրամադրման կանոնների արմատական վերանայման մասին
«Պայքարի հին համակարգն այլեւս չի գործում...
Եվրախորհրդարանում հայտնել են, թե երբ կդադարեն Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ համարել
Եվրախորհրդարանում հայտարարել են, որ կդադարեն Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի ղեկավար համարել նոյեմբերի 5-ից․․․
Ֆրանսիան սատարել է Կիպրոսի կոչը ԵՄ-ին` քննարկել Թուրքիայի դեմ ավելի խիստ պատժամիջոցների կիրառումը
«Մենք կարծում ենք, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի օգտագործել առկա բոլոր գործիքները...