News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԷՄԳ տնօրենների խորհուրդը հինգշաբթի գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակել Ռումինիայի նախկին մշտական ներկայացուցիչ Քորնել Ֆերուցեին, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ին Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«ԱԷՄԳ տնօրենների խորհուրդը Քորնել Ֆերուցեին նշանակել է գլխավոր տնօրենի պաշտոնակատար։ Վերջին վեց տարիներին նա աշխատել է Ամանոյի մերձավոր օգնական, կոորդինացրել գործակալության աշխատանքը մի շարք ուղղություններում»,- ասել է Ուլյանովը։

«Այժմ կսկսվեն ինտենսիվ խորհրդակցություններ, որպեսզի  որոշվի հետագա քայլերի ժամանակային շրջանակը. երբ կհայտարարվի  թեկնածուների հավաքումը, երբ կբացվի այդ թափուր տեղը, որքան ժամանակ է պետք թեկնածուների առաջադրման համար, երբ կդադարեցվի նոր թեկնածուների առաջադրումը եւ երբ կավարտվի գլխավոր տնօրենի վարկանիշային-մրցութային ընտրությունը»,- ավելացրել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։

Տնօրենների խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվան հետ կապված, որը գործակալությունը գլխավորում էր 2009 թվականից։ Երկուշաբթի սպասվում էր Ամանոյի հայտարարությունը 2020 թվականի մարտից հրաժարական տալու մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ