News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Արագածավան համայքնում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Թալինի հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա երիտասարդի դի։ Ոստիկանությունից հաստատեցին լուրը՝ մահացածը 18-ամյա Դավիթ Փիլիպոսյանն է։

NEWS.am-ի տեղեկություններով, Դավիթն իր ընկերների հետ լողալիս է եղել Արագածավանի տարածքով անցնող Ախուրյանի ջրանցքում, որի ժամանակ էլ խեղդվել է։ Նա վաղը պետք է մեկներ ծառայության։ Ոսըիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ նշանակլվել է դատաբժշկական փորձաքննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ