Արաբկիրի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունները, հուլիսի 24-ին պարզել են, որ Մազմանյան փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ հուլիսի 13-ի ցերեկը գողացել է Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոկայանատեղիում կայանված՝ «ՎԱԶ-21074» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաների մարտկոցները:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդը ոստիկանությունում տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: