News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին Մալաթիայի համայնքային ոստիկանին է զանգահարել Բարձրաբերդի փողոցի բնակիչ, 77-ամյա մի տղամարդ եւ խնդրել, որ իր տուն ոստիկան մոտենա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ իր տան վարձակալ երիտասարդը վերջին երկու օրվա ընթացքում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է ավտոտնակում գտնվող չհրկիզվող պահարանի դռան փականը եւ գողացել գումար ու ոսկյա զարդեր:

29-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել բաժին:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ