News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին, ժամը 14.30-ին, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արտաշատի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, իրենց տնից բերման են ենթարկել 16-ամյա երկու պատանու: Երրորդ 16-ամյա պատանին բացատրական աշխատանքի շնորհիվ, ինքնակամ է ներկայացել բաժին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ փետրվարի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նրանք կոտրել են Արարատի մարզի Ոստան գյուղում գտնվող մի ՍՊԸ պատուհանի փականը եւ գողացել էլեկտրական հորատիչ (պերֆերատոր)՝ պատճառելով մոտ 170 հազար դրամի վնաս:

Պարզվել է նաեւ, որ հունվար-փետրվար ամիսներին պատանիները մի քանի անգամ մուտք են գործել Արտաշատի Այվազովսկու փողոցում գտնվող մի ՍՊԸ տարածք եւ գողացել հոսանքի կայունացնող սարք, էլեկտրական պարագաներ, պղնձե եւ այլումինե դետալներ՝ պատճառելով մոտ 600 հազար դրամի վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ