News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջերս իր պաշտոնին հրաժեշտ տվեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, ում ազատումը, փաստորեն, իրականում եղել է՝ «դու մեր թիմի կոնցեպտի մեջ չես» պատճառաբանությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ հասկանալ՝ ինչ՞ է նշանակում թիմի կոնցեպտ, դա ի՞նչ շինծու կատեգորիա է:

Ինչի Արդարադատության նախարարը, նախարարի տեղակալներն ու ապարատը բասկետբոլ են խաղո՞ւմ, թե ռեգբի։

Սա ի՞նչ տրամաբանություն է:

Հիմա, իհարկե, հնարավոր ընդդիմախոսներս կսկսեն շահարկել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, բայց ո՞ւմ համար պարզ չէ, թե ինչն ինչոց է։ Ժամանակին դեմ եմ եղել նախարարի տեղակալի պաշտոնի քաղաքականացմանը: Արդյունքը սա էր: Այդ ո՞ր իրավական ակտում եք հանդիպել «թիմ», «թիմի կոնցեպտ» հասկացությունը:

Լրիվ նախկինների ոճի մեջ են. անձնական անհանդուրժողականությունը փաթեթավորվում են վիճելի օրենքներով ու մատուցվում իբրեւ օրինական լուծում...

Ի՞նչ է ստացվում՝ սրբավայր Երեւանը աղբավայրի վերածած քաղաքապետարանի աշխատակազմը կամ սոցիալական ոլորտի խնդիրները թողած՝ սեփական սեքսից հրապարակավ երկարահունչ դատողություններ անող սոցապ նախարարը հանդուրժելի են ու «կոնցեպտի մեջ», քանի որ նույն թիմից են, իսկ իրական պրոֆեսիոնալները թող կորչեն գրողի ծոցը:

Ահա թե ինչպես է բռնաբարվում քաղաքացիների երաշխավորված աշխատանքի սահմանադրական իրավունքը:

Դե եկե՚ք, Պետրոսյան Գեւորգ եւ իմ նմաններ, սեպտեմբերին մտեք լսարան եւ սկսնակ ուսանողներին խաբեք, թե Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է աշխատանքի իրավունքը:

Բա սա հովանավորչություն չէ, բա ի՞նչ է:

Ինչպես ժամանակին ասում էր վարչապետը, «բա կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ»:

Տպել
Ամենաշատ