News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից Թուրքիայի բացառումն ավարտված չէ, այս պահին Անկարայի մասնակցությունը դադարեցված է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրք զինվորական պաշտոնյաներին:

Նրանք նաեւ նշել են, որ դեռեւս հայտնի չէ՝ արդյոք Թուրքիան փոխհատուցում կստանա՝ կապված ծրագրում իր ներդրումների հետ:

Անցած շաբաթ ԱՄՆ-ը հայտարարեց ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու պատճառով Անկարային F-35 կործանիչների ծրագրից բացառելու մասին:

Այդ որոշումից հետո ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիան հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է Սու-35 ինքնաթիռներ տրամադրել Անկարային, եթե վերջինս նման ցանկություն հայտնի: Սակայն թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ նման հարցով Մոսկվայի հետ դեռեւս բանակցություններ չեն վարում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ