News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

1998թ. Թուրինյան պատանքի ռադիոածխածնային թվագրումը սխալ է իրականացվել: Նման եզարահանգման են եկել իտալացի եւ ֆրանսիացի գիտնականները, որոնք որոշել են կրկին ստուգել հին հետազոտության արդյունքները, գրում է Planet-today-ը՝ հղում անելով Phys.org-ին:

Գիտնականները որոշել են, որ արտեֆակտը պատրաստվել է 13-րդ կամ 14-րդ դարում, այսինքն՝ դրանում չէին կարող փաթաթել Հիսուս Քրիստոսի մարմինը:

Պարզվել է, որ 1998թ. վերլուծվել են պատանքի ծայրերից կտրված հյուսվածքի մասերը, այսինքն՝ հենց այն մասերը, որոնք փորձել են վերականգնել միջնադարյան միանձնուհիները, որպեսզի հեռացնեին սրբազան մասունքի վնասվածքները:

Չնայած դրան՝ Թուրինյան պատանքը կարող է իրական լինել: Նոր հետազոտություն անցկացնելու համար անհրաժեշտ է ստանալ Վատիկանի թույլտվությունը:

Ըստ ավանդության՝ երբ Քրիստոսին խաչից ցած են բերել, հուդայական երեց Հովսեփ Արիմաթիացին նրա անկենդան մարմինը փաթաթել է պատանքի մեջ: Այժմ Իտալիայի Թուրին քաղաքի Հովհաննես Մկրտիչ մայր տաճարում պահվում է չորսմետրանոց մի վուշե պաստառ, որին հավատացյալները խոնարհվում են՝ համարելով, թե դա այն նույն պատանքն է, որով փաթաթել են Փրկչին: Գիտնականները վստահ են, որ, այդուհանդերձ, դա կարող է իրական լինել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ