News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 100 մլն դրամ էր ստանում Գիտության կոմիտեից, որը նրանք օգտագործում էին գիտաժողովների մասնակցության, ռեյտինգային ամսագրերում հոդվածներ տպագրելու  համար, բայց ես չեմ կարծում, որ այդ 100 մլն-ը մի սարսափելի գումար է, որ եթե դա չլինի, հայկական գիտությունը դրանից կործանվելու է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ անդրադառնալով հիմնադրամի փակմանը:

Նրա խոսքով, այդ հիմնադրամի փակումից հետո համագործկցում են «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ՀԿ-ի հետ. «Մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել: Բայց դա պետք է լինի սահմանված կարգերով, մրցույթներով: Պետական բյուջեի գումարները ես իրավունք չունեմ հասարակական կազմակերպությանը տալու, որ իրենք ոնց ուզենան ծախսեն: Մենք դեմ չենք, որ այդ ՀԿ-ի անդամները մասնակցեն մրցույթի, լինեն հանձնաժողովի անդամներ եւ մենք գումարը կտրամադրենք, որ նրանք կարողանան որոշակի մենեջմենթ ապահովել»,-ասաց նա՝ հավելելով, որ պատրաստ են քննարկել համագործակցության ձեւերը:

Սամվել Հարությունյանը հավաստիացրեց, որ երիտասարդական ծրագրերի թվով եւի որակով Հայաստանը առաջինն է ԱՊՀ երկրների շարքում. «Ամենաշատ երիտասարդական ծրագրեր ԱՊՀ երկրներում արվում է Հայաստանում»:

Տպել
Ամենաշատ