News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Ալ Բաջի Կաիդ Ալ Սիբսիի մահվան կապակցությամբ:

Նախագահը մասնավորապես նշել է, որ կիսում է Թունիսի բարեկամ ժողովրդի եւ նախագահ Ալ Սիբսիի մերձավորների վիշտը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 92 տարեկանում մահացել է Թունիսի նախագահ Բեժի  Կաիդ աս-Սեբսին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Թունիսի նախագահին լուրջ հիվանդության պատճառով տեղափոխել են ռազմական հոսպիտալ: Աս-Սաեբսիին անցյալ շաբաթ արդեն հոսպիտալացրել էին:

Աս-Սեբսին Թունիսի նախագահ է 2014-ի վերջից: Վերջերս նա հայտարարել էր, որ չի մասնակցի  նոյեմբերին կայանալիք  նախագահական ընտրություններին, քանի որ երկիրը պետք է ղեկավարի ավելի երիտասարդ մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ